В стадии разработки Обсуждалось 19.10.2017 - 04.11.2017 «Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման հայեցակարգի ընդունման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում գործող տնտեսավարողների արտադրական ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մրցունակության բարձրացման և հավասար մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ, կավելանա գինեգործական արտադրանքի արտահանման ծավալները և խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների եկամուտները, կբարելավվի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, կնվազի բնակչության աղքատության մակարդակը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների համար, որոնք կնպաստեն խաղողի պահանջարկի մեծացմանը, և իրացման հիմնախնդրի էական մեղմմանը,հնարավորություններ կստեղծվի շուկայի պահանջներին համապատասխան խաղողի և գինեգործական արտադրանքի ծավալների ապահովման, տնտեսական գործունեության պլանավորման և պայմանագրային հարաբերությունների հաստատման ու խորացման, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծման համար: 0 1 0 9421