Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա), կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով, տարբեր պտղատեսակների ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։ 1 1 0 8801
Обсуждалось 27.08.2018 - 11.09.2018 «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ Վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում: 1 0 3 8903
Проект принят Обсуждалось 20.10.2017 - 05.11.2017 «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի նպատակն է մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը: Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկերը տրամադրվում են հայկական դրամով, մինչև 7 տարի մարման ժամկետով, մայր գումարի մինչև 2 տարի հնարավոր արտոնյալ ժամանակահատվածով, վարկի տարեկան մինչև 14% տոկոսադրույքով։ Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5% տոկոսադրույքով, 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով: Ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման նպատակով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը. կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200 հեկտարով կավելանան պտղատու այգետարածքները (հիմնվող հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի փոփոխություն), հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները, կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը, համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, 1 1 0 9371