Обсуждалось 08.09.2022 - 23.09.2022 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և/ կամ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով: 5 2 0 3272
В стадии разработки Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար «մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով կհեշտացվի ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացը։ 3 3 0 3830
В стадии разработки Обсуждалось 15.12.2021 - 30.12.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի ստացման էլեկտրոնային եղանակով գործընթացը կազմակերպել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով: 1 1 0 4402