Обсуждалось 11.10.2024 - 26.10.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է հիմնական դպրոցի։ Նշված որոշմամբ սահմանվել է, որ 2024-2025 ուսումնական տարվանից ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն չի կատարվելու՝ մարման կարգով ապահովելով 11-12-րդ դասարանների սովորողների բնականոն ուսումնառությունը։ Սակայն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում բնակվող ավագ դպրոցի երեխաների ուսումնական գործընթացը անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել: Աբովյան քաղաքում գործում են 2 ավագ դպրոցներ, որոնք ներկայումս գերծանրաբեռնված են և Սարալանջ թաղամասից գտնվում են 1200-2000մ հեռավորության վրա: Ներկա պահին Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի շենքում է տեղակայված Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը և ուսումնական գործընթացն իրականացնելու է մինչև դպրոցի նոր շենքի կառուցումը։ Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում 1-9-րդ դասարանների սովորողների լիարժեք ընդունելությունը հնարավոր կլինի իրականացնել դրանից հետո։ Նշված նախագծի ընդունման դեպքում կապահովվի Սարալանջ թաղամասի 10-րդ դասարանում սովորողների 2024-2025 ուսումնական տարվա անխափան գործընթացը: 2 0 0 536