Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.03.2023 - 05.04.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին» N 78-Ն հրամանով հաստատված Հավելվածի 5-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանված է 90 րոպե: Հաշվի առնելով թեստային առաջադրանքների քանակը, թեստերի կառուցվածքը՝ առաջարկվում է 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե:
2 3019

Обсуждалось 03.12.2020 - 19.12.2020

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությունների պետական սահմանների փակման արդյունքում զգալիորեն սահմանափակվեց եվրասիական պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող անձանց տեղաշարժը: Նման սահմանափակումները բացասական ազդեցություն ունեցան ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ, առհասարակ, տնտեսական զարգացման վրա: Նախագծի ընդունմամբ կիրականացվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման թեստերի արդյունքների մասին տվյալների էլեկտրոնային հաղորդակցություն, որը կապահովի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխումը և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումը:
1 7566

Проект принят

Обсуждалось 05.03.2020 - 20.03.2020

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ Սույն կարգը /այսուհետ՝ Կարգ/ մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված՝ ընդհանուր պայմաններով արտոնագրման պահանջներին և Հայաստանի ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
2 11074