Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
28.06.2024 14.07.2024
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման և տեղեկատվության տրամադրման իրավահարաբերությունները ներկայումս կարգավորմվում են «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, որի Հավելված N 1-ով սահմանվում է տեղեկատվության պարբերական թարմացման պայմանագրի ձևը։ Վերջինիս 2-րդ կետի 2.1-ին ենթակետի համաձայն Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում, սակայն բացակայում է դրա իրավակարգավորման հիմքը, ինչպես նաև և 3-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կետերը ներկայումս կարգավորվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Կոմիտեի կողմից տվյալների տրամադրման թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման միտումները, անհրաժեշտություն է առաջացել նոր իրավակարգավումների, մասնավորապես Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը տրամադրվելու է նաև e-cadastre.am կայքի միջոցով:
0 390

Обсуждалось 16.05.2023 - 01.06.2023

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:
0 1894