Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.12.2025 - 10.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով ՀՀ կառավա­րու­թյան 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին՝ դրանց տալով նաև հետադարձ ուժ, ինչպես նաև հստակեցվում են անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառա­յո­ղա­կան պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատա­րե­լու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհ­ված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ հստակեցվող կարգավորման գործողությունը տարածելով միայն մինչև որոշման նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 865

Обсуждалось 08.06.2020 - 23.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարու­թյան 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերն ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն և ՀՀ կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:
Մնաց {days} օր
0 7722
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: