Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 106.4 կետի միջոցառման կատարման շրջանակում նախատեսվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերը սահմանող իրավական ակտի նախագծի մշակում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել <<ստորերկրյա խոռոչներ>> հասկացությունը, ինչպես նաև դրանց կառավարման հասկացությունը։ Փոփոխությունների արդյունքում կսահմանվի լիազորող նորմ՝ Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգ սահմանելու համար։ 7 26 2 2026