Обсуждалось 14.10.2024 - 30.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով կարգավորվում են քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ: 2 5 28 813
Обсуждалось 15.07.2024 - 30.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը: 9 1 0 941
Обсуждалось 01.03.2021 - 16.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ մաքսային վճարումները և մի շարք այլ ծառայություններ, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը։ 0 0 0 4870