Обсуждалось 29.10.2024 - 13.11.2024 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվում է պետական ծառայություն իրականացնող անձանց, համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ հնարավորինս կոլեգիալ, անաչառ, պրոֆեսիոնալ, բազմակողմանի, ինչպես նաև հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված ծառայողական քննության իրականացման և այդ սկզբունքներին համապատասխան օրենսդրորեն ամրագրված էթիկայի հանձնաժողովների ստեղծման, այդ հանձնաժողովի ստեղծման շրջանակներում իրականացվող ծառայողական քննության արդյունավետության բարձրացման, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման, ծառայողական քննության շահագրգիռ կողմերի իրավունքների ապահովման և երաշխիքների ամրագրման, ինչպես նաև վարքագծի կանոնների՝ միասնական սկզբունքների հիման վրա սահմանելու անհրաժեշտությամբ: 3 3 0 479
Обсуждалось 06.07.2023 - 21.07.2023 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական, «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծեր Նախագծերի նպատակը էթիկայի և կարգապահական հարցերով դատավորին գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորության նախատեսումը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի բարձրացումն է, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող մի շարք գործնական խնդիրների լուծումը: 0 1 0 2317
Обсуждалось 22.05.2023 - 06.06.2023 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ Նախագծի նպատակը էթիկայի և կարգապահական հարցերով դատավորին գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորության նախատեսումը և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի բարձրացումն է: 5 5 0 2243
Обсуждалось 09.01.2020 - 24.01.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով: 4 0 0 6939
Обсуждалось 04.05.2018 - 21.05.2018 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները վերագրել դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակը: 8 0 0 8549
В стадии разработки Обсуждалось 20.03.2017 - 05.04.2017 «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները: 1 3 7 19229