Обсуждалось 18.06.2024 - 04.07.2024 <<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր թիվը և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը: 3 17 0 2644
Обсуждалось 04.03.2024 - 20.03.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին: 3 16 0 1929
Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառմանը վերաբերող «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-240-Ն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքների դրույթները, հստակեցվում են այդ քաղաքացիների զինվորական հաշվառման պայմանները: 3 6 0 2598
Обсуждалось 12.06.2018 - 27.06.2018 Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը: 2 0 0 9381