Обсуждалось 07.03.2025 - 28.03.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների տրամադրման առաջնային փուլն արդեն լրացել է, վարչարարությունը պարզեցնելու, հերթերի հոսքը նվազեցնելու նպատակով նախատեսվում է ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետի երկարաձգման ընթացակարգի թվայնացում և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու հնարավորություն, ինչը կնպաստի հերթերի կրճատմանը (06․03․2025 թվականի դրությամբ ժամկետը լրացած ժամանակավոր պաշտպանության վկայականի թիվը կազմում է շուրջ 50․000)։ 2 6 1 566
Обсуждалось 07.03.2025 - 28.03.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայիս գործող իրավակարգավորումները նպաստում են մեծաթիվ հերթերի առաջացմանը։ Խնդիրն առավել ցայտուն է դարձել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց՝ հաշվառումները հաճախակի փոխելու հանգամանքով պայմանավորված։ Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (2024 թվականի փաստացի բնակության հիմքով իրականացվել են մոտ 90․000 հաշվառման գործողություններ), ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև կկրճատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ։ 1 7 0 544