Обсуждалось 04.03.2021 - 19.03.2021 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառվեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում տալ նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում: 0 3 1 6409