Обсуждалось 17.07.2023 - 02.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ: 5 2 0 2270
Находится в правительстве РА Обсуждалось 20.05.2017 - 10.06.2017 «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 1 0 0 15827