Проект не принят Обсуждалось 05.04.2019 - 30.04.2019 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել համապատասխան դրույթով, ըստ որի՝ հստակ կսահմանվի, որ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը ենթակա են վերանայման նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ մասին հստակ նախատեսված է բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ներպետական մակարդակում վերանայել գործերը նաև այն դեպքերում, երբ բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ պետությունն ուղղակիորեն ստանձնել է նման պարտականություն։ 4 1 0 6930