В стадии разработки Обсуждалось 24.12.2019 - 08.01.2020 «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումը ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացնել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով: Նախագծով սահմանվում են նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները: 3 1 1 6284