Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 01.07.2022 - 16.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա դրոշմանիշային վճարի պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավել վճարված գումարները վերադարձնելու գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ։
0 3269

Обсуждалось 26.07.2021 - 10.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման հաջորդ օրվանից դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարները հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա փոխանցվում են հատուցման հիմնադրամին՝ առանց ֆիզիկական անձանց ցուցակները տրամադրելու։
0 4323

Обсуждалось 05.11.2020 - 20.11.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»      Նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարիչափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։
26 21397