Обсуждалось 16.07.2024 - 31.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետում հղում է կատարված Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմանը, ինչը սակայն ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ։ 3 4 0 2147
Обсуждалось 12.04.2021 - 27.04.2021 «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծեր ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում գործնականում գոյություն ունեցող ոչ իրավաչափ վարքագծի նկատմամբ արգելանք սահմանող իրավական նորմերի սահմանման, ըստ այդմ՝ ոլորտի վերահսկողության նպատակով արդյունավետ ու գործուն գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում լրացնելու և առավել հստակորեն կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտում երեք կարևորագույն ուղղություններում առկա իրավական բացերը՝ սահմանելով Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման արգելք, կանոնակարգելու հետկանչի իրականացման հետ կապված հարաբերությունները, նախատեսելու արգելք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դողատոմսով դեղերի իրացման համար։ 3 0 0 5630