Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

02.02.2026 18.02.2026
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագիծը միտված է գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի վերամշակման արտադրական շղթայի նկատմամբ միասնական պետական մոտեցման ապահովմանը և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի տեղական արտադրության խթանմանը։ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետում պետական տուրքի կիրառման շրջանակում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները՝ որպես պղնձի խորքային վերամշակման կարևոր միջանկյալ օղակ։ Կարգավորումը կնպաստի արտադրական շղթայի ամբողջականությանը, տեղական վերամշակման խորացմանը, ներդրումների խթանմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը՝ համահունչ ՀՀ Կառավարության 2021–2026 թթ. ծրագրին։
Մնաց {days} օր
0 155

Обсуждалось 14.06.2023 - 29.06.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածը կլրացվի նոր՝ 4-րդ մասով, որը պատասխանատվություն կնախատեսի անձի կողմից շահադիտական դրդումներով այլ անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը նախապես չխոստացված ձեռք բերելու կամ իրացնելու կամ իրացմանն աջակցելու համար, եթե կատարողի համար ակնհայտ է եղել գույքը կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը: Սանկցիան նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ՝ հինգից ութ տարի ժամկետով (ծանր հանցագործություն է), ինչը հնարավորություն կտա պատժի սպառնալիքով հասնել քննարկվող հանցագործությունների նվազեցմանը, կանխմանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 115-րդ (Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը  երկաթուղային տրանսպորտում)  և  125-րդ հոդվածներով (Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը) նախատեսված վարչական իրավախախտումների համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում կզսպվեն նման իրավախախտումների դեպքերը:        Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով կսահմանվեն    սև  և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերի վերաբերյալ օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ ընդունման  կետերի գործունեության և առևտրի իրականացման պայմանների և այլ հարցերի վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 4452
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: