Обсуждалось 15.01.2025 - 05.02.2025 «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել ապաստանի ոլորտում օրենսդրական դաշտը։ Մասնավորապես՝ առաջարկվող բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ունենալ, ի թիվս այլնի, միջազգային պաշտպանության հստակ ձևեր, որոնք ներառում են ոչ միայն փախստականներին ապաստան տրամադրելը, այլև չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրացիների պաշտպանությունը, «փախստական» հասկացության տարրերի առավել հստակ բնորոշում, ապաստանի մերժման հստակ և կանխատեսելի հիմքեր, ապաստան հայցողների սոցիալական աջակցության արդարացի ընթացակարգեր, իրավաբանական օգնություն ստանալու ապաստան հայցողների իրավունքի ապահովման երաշխիքներ, առավել թափանցիկ, հեշտացված և կանխատեսելի ընթացակարգեր և պատճառաբանված որոշումներ, անձնական տվյալների օգտագործման հստակ կանոններ, սահմանին ապաստան հայցողների, քրեական հետապնդման ենթարկվող և հանձման ենթակա օտարերկրացիների, երեխաների իրավունքների երաշխիքներ։ Առաջարկվող փոփոխությունները միտված են նաև ապաստանի վերաբերյալ օրենսդրությունը Եվրոպական միության իրավական համակարգին առավելագույնը մոտարկելուն։ Մասնավորապես՝ նախագծերով առաջ քաշված մի շարք բարեփոխումների հիմքում ընկած են ապաստանի ոլորտում Եվրոպական միության հրահանգներով սահմանված դրույթները, որոնք ձևավորվել են միջազգային լավագույն փորձի ամփոփման արդյունքում։ 0 1 0 826
Обсуждалось 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կարող է թույլատրել մեկ վարույթում միացնելու տարբեր վարույթներում քննվող մի քանի գործեր, եթե նման միջնորդություն ներկայացնող կողմը հիմնավորում է, որ դրանց միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը: Գործերը միացվում են հայցադիմումը ներկայացնելու պահին առավել մեծ հայցագին ունեցող վարույթում: Այսինքն՝ առաջարկվում է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանին կընձեռվի հնարավորություն միավորելու տարբեր դատավորների վարույթներում գտնվող և միմյանց հետ փոխկապակցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը: Նախագծով առաջարկվում է վարույթները միավորելու օբյեկտիվ չափանիշ՝ այն է՝ գործերը միացվում են այն վարույթում, որը վարույթ է ընդունվել ավելի վաղ: Նշված կարգավորման արդյունքում՝ կբացառվի համապատասխան գործերը որևէ դատավորի վարույթում միացնելու կամայական ընտրությունը և հետևաբար՝ լայն հայեցողություն դրսևորելու հնարավորությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված վարույթները միավորելու եղանակով գործերի առավել արդյունավետ քննության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից: 15 9 2 2659
Обсуждалось 24.05.2022 - 08.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N397-ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով լուծվում է նաև պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը: Նախագծի կարգավորման առարկան պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդրի կանոնակարգումն է: 0 0 0 3962