Обсуждалось 21.10.2021 - 07.11.2021 «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման Նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, որի նպատակն է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի` չխոչընդոտելով մասնավոր հատվածի բնականոն գործունեությանը, նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումների ռիսկը: Համակարգի ներդրումը նպատակ ունի պարզեցնել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների, ծառայություններ մատուցող այլ անձանց (այդ թվում` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց) գործառույթները` շահառուների համար առավել մատչելի դարձնելով ծառայությունների մատուցումը: 6 0 0 5158