Обсуждалось 28.08.2023 - 18.09.2023 «Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն գոմաղբի, թռչնաղբի հետագա օգտագործմանը ներկայացվող մի շարք պահանջներ, վերջինիս կիրառման դեպքում այն գյուղատնտեսության համար կդառնա օգտակար արտադրանք և նվազագույնին կհասցվի շրջակա միջավայրի աղտոտումը, իսկ ազգաբնակչության շրջանում՝ վարակիչ և պարազիտային հիվանդությունների տարածումը։ Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ՝ «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն։ 4 1 0 3271