В стадии разработки Обсуждалось 07.06.2024 - 22.06.2024 «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը: 1 4 2 1512
В стадии разработки Обсуждалось 05.03.2024 - 20.03.2024 "ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ։ Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը: 1 3 3 2665
Обсуждалось 12.06.2023 - 27.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ: 0 4 0 3128
Обсуждалось 14.12.2020 - 30.12.2020 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով՝ ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունների շրջանակը։ Այս կերպ օրենսդրորեն սահմանվում է վերջիններիս պարտավորությունը՝ ապահովել ավագ և միջին բուժաշխատողներին լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող պարտադիր վարման բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով, իսկ չապահովելու պարագայում անգործությունը կսահմանվի որպես վարչական զանցանք։ 1 0 0 6518
Обсуждалось 06.11.2020 - 30.11.2020 ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն օրենքի 6-րդ հոդվածի և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անհրաժեշտություն է առաջացել սահմանել գյուղական բնակավայրերի ցանկը՝ ըստ բնակչության թվաքանակի: 0 0 0 7926
Обсуждалось 27.04.2020 - 12.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը: Միևնույն ժամանակ քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության ամբողջ ծավալով կասեցումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման, իսկ այդ որոշման բողոքարկումը՝ չկասեցնի դրա կատարումը: Նախագծերի ընդունման նպատակը նաև Առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների լիազորությունների հստակեցումն է: 7 0 1 7173
В стадии разработки Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 7586