Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 13.03.2024 - 28.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
1 2104

Обсуждалось 18.05.2023 - 03.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները:
0 2375

Обсуждалось 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագiծ Կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: Զոհված (մահացած) զինծառայողների հաշվառում չունեցող մի շարք ընտանիքների համար բնակարանային հաշվառման գործընթացում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
0 2486