Обсуждалось 13.01.2025 - 28.01.2025 Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը և բնակավայրերի ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառման (այսուհետ` միջոցառում) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով նախագծով սահմանված բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: 5 0 0 1898
Обсуждалось 25.12.2024 - 09.01.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում 2021-2023 թվականների համար նախատեսվել էին կարճաժամկետ միջոցառումներ՝ ուղղված ոլորտի օրենսդրական և նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը։ Այդ կապակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև գերատեսչական իրավական ակտերով հաստատվել են մի շարք կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան ԿԿԹԿ համակարգ։ Մշակված ու հաստատված նորմերով ու ընթացակարգերով նախատեսվում է կանոնակարգել աղբահանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների գործունեությունը, աղբավայրերի շահագործումը, համայնքների աղբահանության տեղական պլանների մշակումը, խոշոր եզրաչափերի, շինարարական աղբի, ինչպես նաև կենսաքայքայվող աղբի հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման գործընթացները։ 4 2 0 969
Обсуждалось 18.04.2024 - 03.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 142-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումներով՝ սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սպանդանոցների համար նախատեսված համապատասխան հավելվածը: 4 2 0 1824
Обсуждалось 28.06.2022 - 14.07.2022 «ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի - ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը, նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը: - բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը - քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը: 4 1 0 4232