Обсуждалось 10.08.2022 - 26.08.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հաշվի առնելով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ լինելու հանգամանքը, արտակարգ իրավիճակներում նշված բժշկական կազմակերպության նշանակությունն ու կարևորությունը, հագեցվածության բավարար մակարդակը, շենքային պայմանները և հավելյալ մահճակալներ ծավալելու հնարավորությունները, հիմք ընդունելով նաև Տավուշի մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների գործունեության դրական արդյունքները, նպատակահարմար է գտնվել <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ Տավուշի մարզպետին: Նշվածը թույլ կտա բարելավել բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների և իմունականխարգելիչ աշխատանքների ցուցանիշները, առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները, համալրել կադրային հաստիքները, առավելագույնս ապահովել ծառայությունների որակն ու մատչելիությունը, ինչպես նաև բժշկական կազմակերպության հնարավորություններն օպերատիվ կերպով ծառայեցնել երկրում և առողջապահության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակներին։ 1 2 0 3448