Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում: 1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում, 2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորություններ, 3. Բնակելի նշանակության շենքերում բջջային կապի սարքերի տեղադրման, ինչպես նաև  ազատ հողատարածքներում  բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքների տեղադրման/նորոգման/արդիականացման պարզեցված ընթացակարգ և ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգում (միջին և միջինից բարձր), 4. Ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ:
0 747