Обсуждалось 16.11.2023 - 02.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի և բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման չափերը որոշող մարմինը, արձանագրության կազմման կարգը, արձանագրությունը ստորագրող մարմինները և արձանագրության բովանդակությունը, ինչպես նաև փոխհատուցման տրման առավելագույն ժամկետը: 2 0 0 1838