Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։ Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ  Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
0 1740

Обсуждалось 07.10.2022 - 23.10.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել արևային և հողմային կայանների համար 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո սահմանված սակագնային կարգավորումների կիրառման ժամկետները։
0 3103

Обсуждалось 22.06.2022 - 08.07.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել փոքր հզորությամբ արևային, հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար  2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո գործող սակագնային կարգավորումները՝ ապահովելով գործունեության կանխատեսելի միջավայր։
0 3486

Обсуждалось 20.04.2021 - 06.05.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր Որոշման նախագծերով նախատեսվում է՝ հստակեցնել արտադրության լիցենզիա ստացած արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման ժամկետային կարգավորումները 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար, հստակեցնել 2021թ. հունվարի 1-ից հետո կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման և սակագնային կարգավորումները։ երկարաձգել մինչև 30 Մվտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար լիցենզիաների տրամադրման ժամկետները։
0 5203

Проект принят

Обсуждалось 22.02.2021 - 10.03.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է սահմանել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու ընթացակարգերը, սակագնային կարգավորումները, ինչպես նաև լրամշակել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը
0 5338

Обсуждалось 09.09.2019 - 25.09.2019

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։  
0 8079