Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 09.09.2022 - 30.09.2022

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ, որոնց մի մասը լուծվել է միջպետական մակարդակով (ԵԱՏՄ շրջանակներում)` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի Դաշնության հայտատուից որպես հայտատու հանդես գալ նաև այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին (թույլ է տրվել նաև ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության), սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը նպատակահարմար է սահմանել ազգային օրենսդրությամբ, մասնավորապես, ԵՏՀ խորհրդի N120 որոշմամբ այդպիսի հնարավորություն տրվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ ապահովելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը, բացառությամբ համապատասխանության գնահատման, ինչի ապահովման համար մշակվել է սույն նախագիծը։ Սույն որոշման ընդունման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողներին ներմուծել տրանսպորտային միջոցներ, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ համապատասխանության գնահատման, որը նախատեսվում է սույն նախագծով՝ ազգային օրենսդրությամբ։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը որպես  համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում և կապահովվի ԵԱՏՄ այլ երկրներ շրջանառության արգելքը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ փոխադարձ պայմանավորվածության և համաձայնության։
0 2890

Обсуждалось 30.12.2021 - 14.01.2022

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ներկրողների և տեղական արտադրողների միջև մրցակցային պայմանները, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կապահովի մարդու առողջությունը անորակ և վտանգավոր սննդամթերքով պայմանավորված վնասակար ազդեցության ներգործությունից:
0 5832