Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 06.03.2017 - 24.03.2017

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը:  Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:  
0 9574