Обсуждалось 04.07.2022 - 20.07.2022 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 2 0 4514