Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021 «Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հավաստագրով հաստատվելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս կարող է հաստատվել ապրանքների ծագման հայտարարագրով այն դեպքերում, երբ մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվել են համապատասխան առևտրային կամ ցանկացած այլ փաստաթղթեր, ինչպես նաև առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող ապրանքների ծագման սերտիֆիկատ (հավաստագիր), որտեղ նշված ապրանքների ծագումը համապատասխանում է Որոշմամբ սահմանված պայմաններով ապրանքի ծագման կանոններին` առանց պարտադիր ներկայացնելու Որոշմամբ հաստատված կանոններով նախատեսված ապրանքների ծագման սերտիֆիկատ(հավաստագիր): 0 0 0 3795