Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.03.2018 - 16.04.2018

Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին           Հայաստանի Հանրապետության կառավարության   «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը սահմանում է  առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների  և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները:             Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների ընտրությունը (նշանակումը)` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա­կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն­ների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատա­կային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի:                                   
7 10241