Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023 «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» և «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա քրեակատարողական ծառայողներին մասնակցել ատեստավորմանը՝ վարձատրության պայմանների էական բարելավման նպատակով: «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով: 3 4 0 2033