Обсуждалось 26.09.2023 - 11.10.2023 «Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն, կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը: 5 1 1 2468
Находится в Национальном Собрании РА Обсуждалось 09.03.2020 - 25.06.2020 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով: Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին։ Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում։ Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունով և լրացումով պայմանավորված կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի և հաշմանդամ մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է և դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային և խոցելի խմբի մարդկանց համար գործընթացը և լուծել նրանց համար որոշակի սոցիալական խնդիրներ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար: 2 6 6 10839
В стадии разработки Обсуждалось 05.12.2017 - 20.12.2017 "Բուսական աշխարհի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" և "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծեր «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի արդյունագործական, գյուղատնտեսական, գիտահետազոտական, կրթական, բնապահպանական և սոցիալական նպատակներով, այդ թվում նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր և չափազանց կարևոր հասկացություններ։ 0 8884
Находится в правительстве РА Обсуждалось 02.06.2017 - 17.06.2017 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների, ինչպես նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր և կարևոր հասկացություններ: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 1 10366