Обсуждалось 15.12.2022 - 03.01.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: Միաժամանակ ապահովելով «Միասնական հայտ» համակարգի միջոցով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարաման դեպքերին՝ չխոչնդոտելով տնտեսվարողների գործունեությանը։ 4 2 0 3524