Обсуждалось 20.04.2023 - 05.05.2023 «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի. 1. Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման իրավական հիմքը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն, «Թափոնների մասին» օրենքի որոշ դրույթներ կվերանայվեն, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների գործընթացների հետ կապված։ օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները կխմբագրվեն Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին համապատասխան։ Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018թ. փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, Կառավարության կողմից ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 18 իրավաբանական անձանց անժամկետ տրամադրվել են «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ , ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար: 2 3 0 3783
В стадии разработки Обсуждалось 21.08.2020 - 10.09.2020 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը, ներառյալ՝ եզրակացություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավասու մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետը, ինչպես նաև եզրակացության տրամադրման մերժման հիմքերը: 0 5880
Проект не принят Обсуждалось 17.08.2020 - 03.09.2020 Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով սահմանվել են Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային թիրախային նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ջրի որակի ցուցանիշների ներդրմանը, խմելու ջրի հասանելիության ու որակի բարելավմանը, ջրի հետ կապված բռնկումների ու հիվանդությունների կրճատմանը, ջրահեռացման հասանելիությանը, կեղտաջրերի մաքրմանը, կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսող կեղտաջրերի որակի բարելավմանը։ Ինչպես նաև սահմանվել են այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց կատարման համար պահանջվող ժամկետները։ 2 1 16 8299
В стадии разработки Обсуждалось 31.08.2018 - 16.09.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության նախարարության կազմից առանձնացվել է և հանդիսանում է կառավարությանը ենթակա մարմին: 0 1 0 8262