Обсуждалось 10.03.2023 - 27.03.2023 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինները կարող են ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն և ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խաթարել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ և հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը, բույսերի կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցման ու տարածման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը, և նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի։ 6 1 0 3109