Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  հստակեցվում է ՔԿԱԳ գործակալության տարածքի հասկացությունը՝ դրանում ներառելով այն տարածքները, որոնք տրամադրված են գործակալությանը պայմանագրային հիմունքներով: Նշված տարածքներում ամուսնության հանդիսավոր արարաղությունը իրականացվում է լրացուցիչ ժառայությունների դիմաց գանձվող վճարներների դեպքում:
0 3199

Обсуждалось 19.11.2019 - 04.12.2019

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի և առնչվող հրամանների նախագծեր Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագծով նախատեսվում է. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունքում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման վերաբերյալ կարգավորումները ենթարկվել են առանցքային փոփոխությունների, նշված հրամանով նախատեսված կարգավորումներն այլևս չեն համապատասխանում օրենքի կարգավորումներին, և առաջացել է ՔԿԱԳ հետ կապված գործառույթներն իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու անհրաժեշտություն: Հաստատել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով հստակեցվում են համապատասխան վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների համար դիմելու, դիմումներին ընթացք տալու, էլեկտրոնային կառավարման համակարգում այդ փաստաթղթերն ստեղծելու, դիմողին տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Օրինակ, այսուհետ վկայականներ, տեղեկանքներ ստանալու դիմումներ ընդունելու իրավասություն է ունենալու յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմին՝ անկախ դիմողի բնակության վայրից, իսկ նշված փաստաթղթերը դիմողին տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստերին ուղարկելու միջոցով: Հաստատել քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ անհրաժեշտ է փոփոխել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները՝ դրանցով համապարփակ անդրադարձ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարվող գործողությունների առանձնահատկություններին: Ուստի, մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ծննդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման և մահվան պետական գրանցումների վերաբերյալ հրահանգչական ցուցումներում, կարգավորել էլեկտրոնային համակարգի միջոցով նշված գրանցումները կատարելու կարգը, ինչպես նաև հաստատել դրանց հետ կապված գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները: Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ թղթային վկայականներ այլևս չեն լրացվելու, վկայականները ստեղծվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով: Հետևաբար, վկայականների տրամադրման կարգն այլևս անհրաժեշտ չէ և մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, ի կատարումն նշված դրույթների՝ մշակվել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու կարգի մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների լրացման և ոչնչացման կարգը, ինչպես նաև ծնունդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, անվան փոխման և մահվան պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
0 7143

В стадии разработки

Обсуждалось 13.07.2017 - 30.07.2017

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեվող կարգավորումներին, միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող և դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:
0 10918