Проект принят Обсуждалось 30.01.2017 - 14.02.2017 «Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների ինստիտուտի ներդնումը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ գործնականում կարող են ծագել ազդարարմանն առնչվող մի շարք ռիսկեր: Ուստի, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց կապահովեն նաև ազդարարների պաշտպանությունը: Այս առումով, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիաները, պարտավորություն է ստանձնել ապահովել կոռուպցիոն դեպքերով հաղորդում ներկայացրած անձանց արդյունավետ պաշտպանությունը: Բացի այդ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 15-րդ հանձնարարականի երկրորդ մասում նշվում է ազդարարների պաշտպանությանն ուղղված օրենսդրական և պրակտիկ մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը: Ներկայացված նախագծերի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ կոռուպցիոն դեպքի մասին ազդարարած անձանց պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Բացի այդ, ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը: 5 0 0 13316