Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.06.2024 - 06.07.2024

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՅԱՍՆԻԿԻ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ալեքսանդր Ռուբենի Հակոբյանին, Սասուն Մյասնիկի Բախշյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
0 1019

Обсуждалось 24.05.2024 - 09.06.2024

ՆԱՎԱՍԱՐԴ ԿԱՄՈՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Նավասարդ Հակոբյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկվում է Նավասարդ Հակոբյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
0 1337

Обсуждалось 21.05.2024 - 06.06.2024

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու  են  ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:
0 1004

Обсуждалось 07.05.2024 - 23.05.2024

ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արսեն Գևորգի Մարտիրոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։  
0 1122

Обсуждалось 30.06.2023 - 16.07.2023

ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝ Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36). Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4). Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 06-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ, փող., 10 շ., բն. 6). Տիգրան Արամի Սարգսյանին (ծնվ.՝ 1997 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Վ.Համբարձումյան փող., 9 շ., բն. 29):  
0 2301

Обсуждалось 27.02.2023 - 14.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
3 5383

Обсуждалось 24.12.2021 - 08.01.2022

ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին  (ծնվ.՝ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 19 շ., բն. 12):
0 4186