Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 318-ն որոշումն ընդունվել է դեռևս 2004թ-ին և վերջին քսան տարիների ընթացքում կրել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններ։ Ի սկզբանե, այն իր մեջ ներառել է ժամանակագրական փոփոխություններ, որոնք բնորոշ են եղել պետական բյուջեի՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ սահմանափակումներին և ԱՆ կողմից իրականացվող ծրագրերին։ 2024 թվականի հունվար ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառումը։ Չնայած նոր մեխանիզմի ներդրման արդյունքում 2024թ-ի առաջին կիսամյակում նկատվեց շահառուների դիմելիության աճ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, ինչի արդյունքում բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առաջացան պարտքեր, սակայն հետագայում Կառավարության կողմից թույլ տրվեց իրականացնել միջծրագրային վերաբաշխումներ, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են ընդամենը 0.2%։ Նոր մեխանիզմի կիրառումը նպաստել է ոչ միայն դիմելիության օբյեկտիվ ցուցանիշների արձանագրմանը, այլ նաև դրանով պայմանավորված ուղեգրումների, հերթագրման համակարգերի փոփոխությունների անհրաժեշտություն են առաջ բերել, ինչը կնպաստի առանց պայմանագրային գումարի սահմանափակման ֆինանսավորման մեխանիզմի ինստիտուցիոնալ կայացմանը, հաշվի առնելով նաև, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում գործելու է նմանատիպ մեխանիզմ։ Իրականացվող փոփոխությունները զուգակցվում են նաև պետական պատվերի տեղադրման կարգի փոփոխության անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվում են հրապարակային օֆերտայի հիման վրա վերջիններիս կողմից ներկայացված դիմումների համաձայն, պետք է կիրառվի բժշկական կազմակերպությունների մրցակցային մեխանիզմ։ Բացի դա, նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունները պայմանագրին միանալիս պետք է հավաստեն, որ կապահովեն պայմանագրով սահմանված որկավորման նվազագույն պայմանները, որոնք կերաշխավորեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ ստացող ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջականության և որակի համապատասխան մակարդակ։
0 784

Обсуждалось 30.07.2024 - 14.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով: Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով: Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
0 2106

Обсуждалось 01.07.2024 - 16.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով:          Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով:          Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
0 1701

Обсуждалось 04.11.2020 - 20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 518Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագրային ապահովվածության մշակման և փորձնական թեստավորման աշխատանքների շրջանակում բացահայտված խնդիրները։
0 5860

В стадии разработки

Обсуждалось 22.08.2018 - 06.09.2018

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայումս, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի: Վերոգրյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել է «Առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նպատակը, ըստ էության, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումն էր։ Հաշվի առնելով վերոգրյալը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների կողմից բարձրաձայնած խնդիրները, որոնք ի հայտ են եկել  իրավակիրառ պրակտիկայում՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները:
0 7864