Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.03.2018 - 19.03.2018

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքների նախագծերից: «Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվեն քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները, իսկ քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված կարգավորումներին, իսկ գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման կարգում կկատարվեն համապատասխան հղումներ: Միաժամանակ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում պետական կառավարման համակարգի մարմինների անվանումները կհամապատասխանեցվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվող դասակարգմանը: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծով փոխվում է պետական պաշտոնների դասակարգումը, որին համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ վերնագրում:  Այդ փոփոխությամբ պայմանավորված՝ հիշյալ օրենքից բխող մի շարք կառավարության որոշումներում ևս փոփոխություններ են առաջարկվում:  
0 10683