В стадии разработки Обсуждалось 22.03.2024 - 06.04.2024 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է համապարփակ աջակցություն սահմանել ՓՄՁ սուբյեկտների համար՝ ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցման, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման և հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրման ձևով՝ նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը։ 11 7 0 2537
Обсуждалось 21.11.2022 - 06.12.2022 «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: 6 1 0 4986
В стадии разработки Обсуждалось 08.10.2019 - 23.10.2019 «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով: Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես մարզերում` կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորմանը և զարգացմանը։ 8 0 2 16922
В стадии разработки Обсуждалось 13.06.2019 - 04.07.2019 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է գործատուների վարչական բեռը թեթևացնելու, գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունների ազատականացման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման նպատակով։ 112 116 13 15773
Обсуждалось 28.08.2018 - 28.09.2018 «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագիծը մշակվել է պայմանավորված գյուղացիական տնտեսությունների և ՓՄՁ սուբյեկտների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների բարձր մակարդակով, գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վարկային հարաբերությունների ժամանակ հնարավոր չարաշահումները կանխարգելելու, տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու, ինչպես նաև վարկային պայմանագրերում ներառվող անհրաժեշտ նվազագույն պահանջներն ամրագրելու անհրաժեշտությունից: 2 0 0 9819