Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո  կհստակեցվեն Որոշման հավելվածի 351-րդ և 352-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնող սուբյեկտների շրջանակները՝ ապահովելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև կվերանայվեն Որոշման մեջ առկա այն իրավական ակտերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել՝ դրանք փոխարինելով գործող իրավական ակտերով։
Մնաց {days} օր
0 235

Обсуждалось 17.03.2026 - 01.04.2026

ՀՀ կառ․ 2006թ․-ի օգոստոսի 10-ի N 1136-Ն և ՀՀ կառ․ 2023թ․ հունիսի 16-ի N 957-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի կատարումը ստուգվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին, իսկ մնացած արտադրատեսակների համար՝ միայն իրացման ժամանակ։ Ընդ որում ազգային տեխնիկական կանոնակարգերով են սահմանվում համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի ստուգման պահը (միայն իրացման կամ նաև ներմուծման ժամանակ): Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի իրացման ժամանակ տեսչական մարմինների կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում հնարավոր չէ արտադրանքի ամբողջ ծավալի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուգումներ իրականացնել և նպատակահարմար է այդ փաստաթղթերի առկայությունը ստուգել նաև ներմուծման պահին, իսկ որոշ ազգային տեխնիկական կանոնակարգերում դեռևս փաստաթղթերի առկայության ստուգման պահանջը նախատեսված է միայն իրացման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ներկայումս կատարել փոփոխություններ որոշ տեխնիկական կանոնակարգերում (մասնավորապես` ցեմենտներին, ցեմենտային կլինկերին և կենցաղային, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար) այդ մասով (նախատեսելով համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուոգումը նաև ներմուծման պահին)։
Մնաց {days} օր
0 613

Обсуждалось 14.01.2026 - 29.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների կողմից դեղերի ձեռքբերման գործընթացում պատվիրատուին ընձեռնել հնարավորություն, ելնելով պացիենտների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունից կամ դեղի սպառման համար նախատեսված ժամկետից, ընդունել դեղի մնացորդային կարճ պիտանիության ժամկետով դեղ:
Մնաց {days} օր
0 1074

Обсуждалось 08.01.2026 - 24.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 877 որոշման 3․2․7 կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված կարգավորումները և ընթացակարգերը ազգային մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ։ Նախագծի կարգավորման առարկան՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից անվավոր տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծուման և շրջանառության ավելի պարզեցված համապատասխանության գնահատման ընթացակարգի սահմանումն է:
Մնաց {days} օր
2 1185

Обсуждалось 30.05.2025 - 15.06.2025

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հավատագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը։
Մնաց {days} օր
1 2455

Обсуждалось 16.04.2025 - 12.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված երեք տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:
Մնաց {days} օր
0 2308

Обсуждалось 21.03.2025 - 05.04.2025

«Վերելակների և դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգներն ու կկարգավորի նշված իրավահարաբերությունները, որոնցով առաջնորդվելով կապահովվի վերելակների անվտանգ շահագործումը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները։
Մնաց {days} օր
0 3162

Обсуждалось 23.12.2024 - 07.01.2025

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում սահմանված կարգով ուժը կորցրած պետք է ճանաչվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի մի շարք հրամաններ։
Մնաց {days} օր
0 3467

Обсуждалось 13.11.2024 - 28.11.2024

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգի ընդունում, գոյություն ունեցող շենքերի տեխնիկական վիճակի հետազննման պատշաճ ապահովում:
Մնաց {days} օր
3 3576
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: