Обсуждалось 28.06.2023 - 14.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։ 3 2 0 4131
Обсуждалось 31.05.2023 - 15.06.2023 ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում տարածքում կենսաբանական ակտիվ հավելումները կարող են վաճառել միայն դեղատներում, ինչի արդյունքում վերահսկելի կլինի պետական գրացում չունեցող կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, որն էլ կնպաստի մարդու կյանքի և առողջության պաշտպանությանը: 3 8 0 3595
Обсуждалось 16.03.2023 - 31.03.2023 ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, ինչպես նաև կսահմանվի կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: 4 1 0 2964
Обсуждалось 10.03.2023 - 27.03.2023 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինները կարող են ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն և ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խաթարել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ և հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը, բույսերի կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցման ու տարածման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը, և նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի։ 6 1 0 3110
Обсуждалось 12.10.2022 - 27.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող մի շարք որոշումներում կամրագրվեն լիազորող նորմերը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում այլևս չեն լինի խնդրահարույց: 7 1 0 3249
Обсуждалось 02.03.2022 - 17.03.2022 Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։ 0 1 0 4252
Обсуждалось 30.12.2021 - 14.01.2022 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ներկրողների և տեղական արտադրողների միջև մրցակցային պայմանները, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կապահովի մարդու առողջությունը անորակ և վտանգավոր սննդամթերքով պայմանավորված վնասակար ազդեցության ներգործությունից: 1 1 0 5839
Обсуждалось 26.03.2021 - 10.04.2021 ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգումը։ 5 1 1 7243
Обсуждалось 27.02.2020 - 13.03.2020 Գույք հանձնելու մասին Նախագծի ընդունման արդյունքում Կազմակերպությունը գտնվելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անմիջական հարևանությամբ կնպաստի այդ երկու կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ մասնաշենքի նկուղային հարկի սառնարան-պահեստներում համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում պահեստավորվող պատվաստանյութերի, ախտահանիչների և ախտորոշիչ միջոցների ընդունման-հանձնման գործընթացի դյուրացմանը, իսկ հարակից տարածքում կկայանեն Կազմակերպության տրանսպորտային միջոցները (այդ թվում նաև մասնագիտացված տրանսպորտային միջոցները և շարժական սարքավորումները): Միաժամանակ տարածաշրջանային մակարդակով ապահովելով համաճարակաբանների աշխատանքային պայմանները՝ հնարավորություն կընձեռնվի պատվաստանյութերի պահպանման, բաշխման և կիրառման գործընթացի պատշաճ կատարումը, ինչպես նաև արյան նմուշների հավաքագրման և հաշվառման, կատարված աշխատանքերի հսկողության, ամփոփման գործընթացները։ 2 1 0 7593