Обсуждалось 19.02.2025 - 07.03.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 281-րդ կետով ամրագրված պահանջով, որի համաձայն՝ սկսած 2025 թվականից, բաշխողը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վթարային ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 3 ժամում, իսկ գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 6 ժամում։ 9 3 0 550