Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект не принят

Обсуждалось 22.06.2022 - 08.07.2022

Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։
0 3333

В стадии разработки

Обсуждалось 30.11.2017 - 21.12.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Վերոնշյալ նախագծով հստակեցվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում առկա մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում  են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենդրության մեջ: 
0 8829

В стадии разработки

Обсуждалось 30.11.2017 - 21.12.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Վերոնշյալ նախագծով հստակեցվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում առկա մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում  են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենդրության մեջ: 
0 9443

Проект принят

Обсуждалось 11.09.2017 - 29.09.2017

«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ, 135-րդ և 139-րդ հոդվածներին համահունչ հստակ կանոնակարգման ենթարկել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
0 13194

Проект принят

Обсуждалось 31.08.2017 - 19.09.2017

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտոմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
0 8761

В стадии разработки

Обсуждалось 30.08.2017 - 19.09.2017

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Նախագծերի ընդունումը միտված է  ապահովելու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջները:
0 8673