Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 12.01.2026 - 27.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2026թ. հունվարի 8-ի N 16-L որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի»՝ կրթությունը սահմանվել է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ նախանշելով Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի հիմքը: Մասնավորապես՝ կրթությունը մեկ ճյուղային քաղաքականություն լինելու փոխարեն դառնում է առաջիկա տարիների վերափոխման առանցքը՝ կանխորոշելով տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը:
Մնաց {days} օր
0 745

Обсуждалось 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ռազմավարական փաստաթղթի նոր տեսակ՝ դոկտրին, որը կսահմանի պետության զարգացման երկարաժամկետ հորիզոնը՝ հիմք դառնալով ռազմավարական մյուս փաստաթղթերի մշակման ու ներդաշնակեցման համար։
Մնաց {days} օր
0 814

Обсуждалось 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։
Մնաց {days} օր
1 917
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: